Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին Կառնուտ բնակավայրի իր տնից բերման է ենթարկվել 38-ամյա Աղասի Պ.-ն: Նա մարտի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: