Հայտնի է «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթում Ուկրաինան ներկայացնող մասնակցի անունը
Կիևում կայացել է «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթի նախընտրական փուլը: Ուկրաինան կներկայացնի Մարիա Յարեմչուկը: Նրան հաղթանակ է բերել Tick-Tock երգը: Նա կարողացել է շրջանցել իր 20 մրցակցի: Այս մասին գրում է rambler-ը հղում անելով УНИАН-ին:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 6-14-ը' Կոպենհագենում: Դանիան հնարավորություն է ստացել անցկացնել մրցույթը շնորհիվ Էմիլի Ֆորեսթի, ում հաղթանակ բերեց «Only Teardrops» երգը:
Նշենք, որ Ուկրաինայի ներկայացուցիչը 2012 թվականին մասնակցել է նաև Յուրմալա մրցույցին: