ԱԺ-ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը
Այս պահին Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճում անվտանգային խիստ միջոցներ են ձեռնարկում, հավաքել են ջրի շշերը, հայտնում է News.am-ը։
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները աթոռներն են ստուգում, անգամ լրագրողներին մինչև նիստի սկիզբը թույլ չեն տալիս իրենց հատկացված օթյակում նստել:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու կռավարության հետ հարցուպատասխան, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը:
Բացի այդ, Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այսօր կարեւոր անելիք ունեն եւ խնդրել է քաղաքացիներին ժամը 15-ին լինել Բաղրամյան պողոտայում: