Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից և մանկական մեքենաներից․ քաղաքապետարան (տեսանյութ)
Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են: Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում:
Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն: