ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ․ փաստաբան
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։
Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։
Միջնորդության քննությունը «մակագրվել է» իրավաբանական համայնքում «իշխանության նվիրյալ» մականունով հայտնի, «քաղաքական գործերով քննիչի ցանկացած միջնորդություն հիմնավոր է» կարգախոսով առաջնորդվող, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամ և վերջապես՝ պաշտոնապես ամեացածր վարկանիշ ունեցող դատավոր Մասիս Մելքոնյանին։
Նիստը նշանակվել է հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ ք․Երևան, Գյուլիքևխյան 20)»:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել էր 20 օրով։
ՔԿ-ն հայտնում էր, որ Դ.Ս.-ն (նույնականացվում է որպես Դավիթ Սարգսյան), խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու 3 անձի հետ օգտագործել դրանք։