Բայդենը Սպիտակ տանը համերգի ժամանակ մի պահ «քարացել է» (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Էմանսիպացիայի օրվա (ԱՄՆ դաշնային տոն՝ նվիրված Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրուկների ազատագրմանը) նախօրեին Սպիտակ տանը կազմակերպված համերգի ժամանակ մի պահ, մինչ բոլորը պարել են, «քարացել է»։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Պարբերականը նկատում է, որ այս միջադեպն էլ ավելի է խորացնում տարեց նախագահի առողջական վիճակի վերաբերյալ առկա մտահոգությունները:
«Միջոցառման ժամանակ պետության ղեկավարը կարծես «կարճ միացում» ունեցավ, մինչդեռ մյուս մասնակիցները, այդ թվում՝ փոխնախագահ Կամալա Հարիսը և նրա ամուսին Դագ Էմհոֆը, երգում էին, պարում երաժշտության ներքո»,-գրում է թերթը։
Հրապարակման համաձայն՝ Բայդենը «քարացած» կանգնել է այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողքին կանգնած տղամարդը ձեռքը չի դրել նախագահի ուսին:
Why isn't Biden moving? pic.twitter.com/DA78820xcd
— RNC Research (@RNCResearch) June 11, 2024