ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը ձեռք են բերել համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։