Հունիսի 10-ից հացադուլ եմ հայտարարել, բողոքի հացադուլ. Պարույր Հայրիկյան
Պարույր Հայրիկյանը Բաղրամյան պողոտայից ֆեյսբուքյան ուղերձով դիմեց հասարակությանը, ասելով, որ ՀՀ քաղաքացին այսօր իր ճակատագրի տերը չէ, հատկապես իշխանությունների պատճառով։
«Հունիսի 10-ից հացադուլ եմ հայտարարել, բողոքի հացադուլ և դրանով իմ մասնկացությունն եմ բերում ընդհանուր ընդվզմանը»,- ասաց Հայրիկյանը։
Նա հայտարարեց, որ բողոքում է իշխանության՝ Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ, և բոլորին կոչ արեց գալ և միանալ Սրբազան շարժմանը և իր նման չդիմել հացադուլի։