Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է իրականացվեն հակամարտող կողմերի մասնակցությամբ. Բրազիլիայի ԱԳՆ
Բրազիլիան հանդես է գալիս Ուկրաինայի հարցով բանակցությունների օգտին, որին պետք է մասնակցեն հակամարտության երկու կողմերը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան՝ Ուկրաինայի հարցով շվեյցարական համաժողովի նախօրեին։
Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի կունենա Ուկրաինայի վերաբերյալ համաժողով: Միջոցառմանը չեն մասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Կրեմլը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտության իրավիճակի կարգավորման տարբերակներ փնտրելն անտրամաբանական և ապարդյուն է։
«Կարծում եմ՝ բոլոր երկրները ցանկանում են սկսել բանակցություններ, որոնց կմասնակցեն հակամարտող կողմերը: Բրազիլիան պատրաստ է պաշտպանել և խթանել կամ մասնակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք իսկապես արդյունավետ կլինեն»,- ասել է Վիեյրան։