Հայաստանում կարմրուկի 452 դեպք է գրանցվել
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 452 դեպք, որոնցից 272-ը՝ երեխա, 180-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է: