Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռն առաջին անգամ խոցել է թիրախը Ռուսաստանի տարածքում. Sky News
Ուկրաինական ռազմական ինքնաթիռն առաջին անգամ խոցել է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախը։ Այդ մասին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական ռազմական աղբյուրին։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ հարված է հասցվել Բելգորոդի շրջանում գտնվող «ռուսական հրամանատարական կենտրոնին»։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունն էլ հայտնել է, որ կիրակի Աստրախանի շրջանի Ախտուբինսկի օդանավակայանում խոցել են հինգերորդ սերնդի Սու-57 բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Ըստ հետախուզական վարչության՝ դա առաջին հաջող հարձակումն է ռուսական գերժամանակակից կործանիչի վրա:
Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Ախտուբինսկում Սու-57-ը խոցելու մասին պնդումները։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը Խարկովի վրա խափանվել է, երբ ԱՄՆ-ը մեղմացրել է Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարվածների սահմանափակումները: