Չեխիայի նախագահի համոզմամբ՝ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները չեն փոխի ԵՄ հիմնարար արժեքները
Չեխիայի նախագահ Պետր Պավելը վստահություն է հայտնել, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները չեն փոխի Եվրամիության հիմնական արժեքները ժողովրդավարության և անվտանգության հարցերում:
Նա ընդգծել է, որ չի կարելի անտեսել Եվրոպայում ծայրահեղականների աճող աջակցությունը։ «Մենք պետք է լսենք այդ ձայները (ընտրողների, որոնք սատարեցին նման թեկնածուներին) և մտածենք, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն, ես կարծում եմ, որ Եվրամիության հիմնական արժեքները անվտանգության կամ ժողովրդավարության հարցերում չեն փոխվի ընտրություններից հետ»,- ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա գրել է «X» հարթակում:
Պետության ղեկավարը նշել է, որ Եվրախորհրդարանի ընտրություններին չեխ ընտրողների մասնակցությունն ամենաբարձրն է եղել 2004 թվականին հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո։ Այն հասել է 36 տոկոսի: