ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքը. Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
Ինչպես և սպասելի էր՝ ՔՊ-ն մերժեց արտահերթ նիստ անելու առաջարկը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը:
«Իրենք բնականաբար ամսի 17-ի արտահերթ նիստին էլ չեն գալու և սա մի բան է նշանակում՝ այս իշխանությունը վախենում է անգամ այդ օրակարգով հրավիրված նիստին ներկայանալու»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունները Հանրապետության հրապարակը հռչակել էին ագորա և հայտարարում, որ Արցախի հարցից սկսած ցանկացած հարցի շուրջ կարծիք հարցնելու էին ժողովրդից հենց այդ հրապարակում:
«ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքը: Փրկության շանս էր տրված նրանցից յուրաքանչյուրին՝ չդառնալու Փաշինյանի հանցակիցը»,- ընգծեց Ագնեսա Խամոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։