Գիշերը մնալու ենք այստեղ, իսկ առավոտից տարբեր գործողություններ տեղի կունենան․ Սրբազան
Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք, Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ խոսելով առաջիկա անելիքների մասին։
«Վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան, իսկ այսօր գիշերը մեծ թվով մարդկանցով կմնանք այստեղ։ Ինչպես մարտի դաշտում են խրամատներ փորում, այդպես էլ մենք վրանում տեղավորվենք։
Մեզ համար չափազանց կարևոր է, որ շատ թվով մարդկանցով ամսի 12-ին այստեղ գտնվենք, քանի որ լրանում է 96 ժամը, սակայն չեմ ասի, թե ինչ ենք անելու։ Եթե հունիսի 12-ին շատ ժողովուրդ լինեն՝ մեր բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են»,-ասաց Սրբազանը։