ԱՄՆ դեսպանը ԱԺ-ում աշխատանքային հանդիպում է ունեցել
Այսօր ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ազգային ժողով է գնացել, նա աշխատանքային հանդիպում է ունեցել: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը, արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։
Հիշեցնենք, որ խորհրդարանի 33 ընդդիմադիր պատգամավորներ իրենց ստորագրությամբ ԱԺ Խորհրդից պահանջել են վաղը՝ հունիսի 11-ին, գումարել արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի օրենսդիրի կոչը՝ ուղղված կառավարությանը հրաժարական տալու պահանջով։