Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը
Երևանում հունիսի 11-ին տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը: