59-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգը մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 59-ամյա Ռուզաննա Հ.-ին: Նա 2009 թ. հունիսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ-ում Ինտրպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: