Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ-ի հայկական համագումարի ղեկավար կազմն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 10-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին:
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային թեմաների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: