Ռուսաստանի իշխանությունը «քցել» է Հայաստանին ու հայ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
«Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել, հավատացել է, հույս է ունեցել մինչև վերջին պահը, որ ՌԴ-ն Հայաստանին մենակ չի թողնի։ Հայաստանին ու հայ ժողովորդին Ռուսաստանի իշխանությունը քցել է։ Ուզում եմ հստակ լինել՝ մեզ խաբել են, թողել միայնակ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանն այլընտրանք Հայաստանին, քան ինքնուրույն փորձել իրեն պաշտպանել, չի թողել։ Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ն միայնա թողեց, նա պատասխանեց. «Որովհետև նախապատրաստում էր գնում Ուկրաինայի պատերազմի և Սիրիայում ինքնաթիռ խփելուց հետո մեծ գործարք տեղի ունեցավ, որի հիմնարար, վերջնական նպատակն էր այս տարածաշրջանում ունենալ հնարավորություն՝ հնարավոր սանկցիաները շրջանցելուց»։
Լրագրողի դիտարկմանը՝ գործարք Թուրիքայի հետ, նա ասաց. «Այո»։