Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան․ ԱԱԾ
Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան։ Այս մասին News.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում՝ լրացուցիչ կպարզաբանենք»,- նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք՝ այսօր՝ վաղ առավոտից Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, թե ադրբեջանցի զինծառայողը հունիսի 9-ին անհետացել է Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի հատվածից։