Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է՝ Թեհրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմաններն ու ժողովրդագրությունը տարածաշրջանում։
«Իրանական կողմն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները»,- նշել է Ալի Բաղերի Քանին: