Հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելու նպատակադրություն չունեն. Վարազդատ Հարությունյան
«Դուք որևէ օբյեկտիվ նորմալ պատճառաբանություն չեք ներկայացրել, թե ինչու եք խոչընդոտել երթը»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, հազարավոր քաղաքացիներին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս շարունակել խաղաղ երթը։
«Հավաքի մասնակիցներն այս պահին Բաղրամյան փողոցում են, մինչև այս պահը հավաքի մասնակիցները ենթարկվել են հավաքի փաստացի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Արդեն երկու ժամ է, տեղյակ եք, հավաքի մասնակիցներն ուզում են անցնել Դեմիրճյան փողոցով»,- ասաց Վ.Հարությունյանը։
Ոստիկանն ասաց. «Ոստիկանական ուժեր կարող է ամեն տեղ լինի, քանի որ ձեր գործողություններն կանխատեսելի չեն եղել»։
ՄՁեր գործողությունները կանախատեսլի չեն»,- ասաց Բագրատ Սրբազանը;
«Մենք օրենքով սահմանվածամեն ինչ անում ենք հասարակական կարգը ապահովելու համար»,- ասաց ոստիկանը։
Վարազադատ Հարությունյանն ասաց. «Հայտարարել եք, որ խնդիրը ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելն է այս ժամին կամ առավոտյան, մենք էլ հայտարարում ենք, որ հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելով նպատադրություն չունի, նպատակն է երթով Դեմիրճյան փողոցով անցնելն է, վերամիավորվելը մեր ընկերների հետ»։
Ոստիկանն էլ ասաց. «Եթե վերամիավորման խնդիր եք դեր, ձեզ կուղեկցենք Պռոշյան փողոցով, կգնաք ու կվերամիավորեք»։
«Խոսեցիք կանխատեսլիությունից, այն մասին, թե չգիտեք՝ ինչ են ուզում անել հավաքի մասնակիցները, մենք ասացիքն՝ ինչ են ուզում հավաքի կազմակերպիչները, բայց դուք միևնույնն է՝ չեք թողնում ժողովուրդն անցնի, նշանակում է կամայականորեն եք սահմանափակում»։