Հնդկաստանում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը զինյալների կրակոցների պատճառով ընկել է կիրճը
Հնդկաստանի հյուսիսում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն անհայտ զինյալների կողմից հարձակումից հետո ընկել է կիրճը։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը հարձակման պահին շարժվել է դեպի տեղի տաճար։ Վարորդը փորձել է հեռանալ, սակայն կորցրել է կառավարումն ու ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ 9 մարդ մահացել է, ևս 33-ը վիրավորվել են։
Իշխանությունները դեպքի վայր են ուղարկել ռազմական ոստիկանության մարտիկներին և ցամաքային ուժեր: Հարձակվողները որոնվում են։