ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսին:
Ինչպես տեղեկացրին կուսակցությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Ինչպես նաև շոշափվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առընչվող հարցեր։ Հանդիպման ժամանակ շեշտվել է, որ ներկա իրավիճակում Հայաստանին ուղղված բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին պիտի դիմակայել համազգային բոլոր առողջ ջանքերի համատեղումով ու միասնականությամբ։