Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 10-11-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Նշվել է, որ Հաքան Ֆիդանը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի Մոսկվայում, ինչպես նաև կմասնակցի BRICS+ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 11-ին Նիժնի Նովգորոդում՝ BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։