Կենդանիները պարտավոր են սիրել քաղցրավենիք
Գլոբալ տաքացման և դրանից բխող երաշտի պատճառով կտրուկ բաձրացել է հացահատիկների գինը, որոշ շրջաններում վատ դրության մեջ դնելով գյուղատնտեսներին։ Այդ իրավիճակից դուրս գալու համար նրանք սկսել են հացահատիկի փոխարեն կենդանիներին կերակրել քաղցրավենիքով։
Հացահատիկային կերը կազմում էր ընդհանուր կերակրի միայն 5 տոկոսը։ Գյուղատնտեսները, համեմատելով քաղցրավենիքի և հացահատիկի գները, եկան այն եզրահանգման, որ կենդանիները պարտավոր են սիրել քաղցրավենիք։ Նրանք օգտագործում էին շոկոլադներ, մարմելադներ` դրանց ավելացնելով սննդային այլ հավելումներ։