Խստորեն դատապարտում ենք կյանքի բարդ պայմաններում փողոցում հայտնված մարդու նկատմամբ ծաղրը. «Տավուշը հանուն հայրենիքի»
Իշխանական քարոզիչները երեկվանից մի անտուն մարդու տեսանյութ են տարածում համացանցում, ծիծաղում վերջինիս վրա՝ նրան իբր նույնացնելով Բագրատ Սրբազանի հետ։ Հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեւյսբուքյան էջում:
«Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ։
Խստորեն դատապարտում ենք կյանքի բարդ պայմաններում փողոցում հայտնված մարդու նկատմամբ ծաղրը և վերջինիս՝ Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող քարոզչական արշավում օգտագործելը։ Կից նկարներում անտուն կարգավիճակում հայտնված անձն է»։
Նշենք, որ ավելի վաղ մի տեսանյութ էր տարածվել համացանցում, որում մի տղամարդ էր քնած աստիճաններին, օգտատերերը նրան նմանեցրել էին Բագրատ Սրբազանի հետ: