Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում
1.4 միլիարդ դրամով Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։
2 տեղամասով իրականացվող աշխատանքների ընթացքում անցկացնում են ջրահեռացման համակարգեր, կառուցում մայթեր, ասֆալտապատումը նախատեսված է երկշերտ՝ պահանջվող չափանիշներին համապատասխան: