Նարենդրա Մոդին պատասխանել է Մասկի շնորհավորանքին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երաշխավորել է, որ Հնդկաստանը կայուն բիզնես միջավայր է ապահովում բոլոր գործընկերների համար: Այս մասին նա գրել է X-ում՝ ի պատասխան ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքների։
«Հնդկաստանի տաղանդավոր երիտասարդությունը, մեր ժողովրդագրությունը, կանխատեսելի քաղաքականությունը և կայուն ժողովրդավարական պետությունը կշարունակեն բիզնես միջավայր ապահովել մեր բոլոր գործընկերների համար»,- գրել է Մոդին։
Ավելի վաղ Մասկը իր գրառման մեջ շնորհավորել էր Հնդկաստանի վարչապետին «աշխարհի ամենամեծ ժողովրդավարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»։
«Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ իմ ընկերությունները հետաքրքիր աշխատանք կկատարեն Հնդկաստանում», -ասել է նա: