Իտալական Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․ Transfermarkt
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նա գլխավորում է այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։
«Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ կազմում է 100 մլն եվրո․ նա երկրորդն է այս ցուցանիշով։
Լավագույն եռյակը եզրափակում է «Միլանի» ներկայացուցիչ Ռաֆայել Լեաուն․ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո։
Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո, փոխանցում է ArmSport-ը։