Բազմոց-մեքենա, որը կարող է շարժվել 163 կմ/ժ արագությամբ
Բազմոցները ստեղծել են նստելու կամ պառկելու համար։ Սակայն ավստրալական ավտոարշավորդների խումբը, ովքեր շարժիչ են տեղադրում ամեն հնարավոր առարկայի վրա, ձևափոխել են բազմոցը՝ մեքենայի, որը կարող է շարժվել 163 կմ/ժ արագությամբ։
Այս բազմոց-մեքենան հարմարավետ սեղանով, որի վրա տեղադրված է մրգերով լի տարրա և մի բաժակ սուրճ, ստեղծվել է «Evolution Motorsport» ընկերության ձևավորողների կողմից՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր բրիտանացի Մարեկ Տուրովսկուն, ով իր բազմոց-մեքենայով շարժվել էր 148 կմ/ժ արագությամբ։