ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Միացյալ Նահանգները սկսել է դուրս բերել իր զորքերը Նիգերից։ Այս մասին հայտարարել է հանրապետության ցամաքային զորքերի շտաբի պետ, գնդապետ Մամանե Սանի Կիաուն՝ մեջբերելով Afrique Média հեռուստաալիքը։
«Միացյալ Նահանգները պաշտոնապես սկսել է դուրս բերել իր զորքերը Նիգերից։ Երկրից արդեն մեկնել է 269 զինվորական և 946 տոննա զինտեխնիկա»,- ասել է նա։
Ամերիկյան զորքերը պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 15-ը։