Հայ ռեժիսորների ֆիլմը «Թեզետա» ֆիլմը ցուցադրվել է Եթովպիայի ազգային թատրոնում
Ռեժիսորներ Արամազդ Գալայճեանի և Գարեգին Պապոյանի «Թեզետա» գեղարվեստավավերագրական ֆիլմը հունիսին ցուցադրվել է Եթովպիայի ազգային թատրոնում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Ավելի վաղ՝ մայիսին, կինոնկարը ցուցադրվել է նաև Ադդիս միջազգային կինոփառատոնում (Addis International Film Festival) որպես բացման ֆիլմ, ինչպես նաև այդ ընթացքում Ադիս Աբեբայի քաղաքային կենտրոնում կայացել է ֆիլմի մասնագիտական ցուցադրություն՝ ճարտարապետների և կինոգործիչների համար։
Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ:
Այն պատմություն է երաժշտության մասին, որը տարիներով եղել է երկու մշակույթի միջև կապ հաստատող ամուր կամուրջ։ Գևորգ Նալբանդյանը (1930-1974) Եթովպիայի առաջին ազգային հիմնի հեղինակն է, որը Ցեղասպանությունից փրկված քառասուն հայ որբերի հետ Եթովպիայի կայսր Հայլե Սելասեի հրավերով ժամանել է Եթովպիա և հետագայում հիմնադրել կայսերական փողային նվագախումբը։
Նրա զարմիկը՝ Ներսես Նալբանդյանը, հիմք ընդունելով կայսերական նվագախմբի կատարած երաժշտությունը, ստեղծել է ժամանակակից եթովպական ջազային երաժշտությունը: