Զիմբաբվեի նախագահը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է, որ իր երկիրը կցանկանար միանալ BRICS-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զիմբաբվեի նախագահը հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հատուկ հարցազրույցում։
«Այո, ես այս մասին խոսել եմ նախագահ Պուտինի հետ անհատական հանդիպման ժամանակ։ Ես նրան ասացի, որ նախկինում այդ թեման քննարկել եմ եղբորս՝ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ»,-ասել է նա։