Ստոլտենբերգը հրաժարվել է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հիմնադրամ ստեղծելու մտադրությունից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամների հակազդեցության պատճառով հրաժարվել է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ հնգամյա ռազմական օգնության հիմնադրամ ստեղծելու՝ նախկինում առաջարկած իր ծրագրից, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նա հանդես է եկել նոր առաջարկով, ըստ որի՝ «դաշնակիցները պարտավորվում են տարեկան ծախսել ընդհանուր առմամբ 40 միլիարդ եվրո (43 միլիարդ դոլար) Ուկրաինային մահաբեր և ոչ մահաբեր զենքով օգնության համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Գործակալությունը չի բացառում, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ Բրյուսելում «կաջակցեն առաջարկին»։
ՆԱՏՕ-ն յուրաքանչյուր երկրի համար կսահմանի նվիրատվության չափը՝ ելնելով ՀՆԱ-ի տոկոսից: Միաժամանակ օգնության մոտավորապես կեսը կտրամադրի ԱՄՆ-ը։