Թշնամի պետությունն իր պահանջներն ավելացրել է՝ Սահմանադրություն, նոր տարածքներ. Գառնիկ Դանիելյան
Թշնամի պետությունն իր պահանջներն ավելացրել է, ամեն օր նոր պահանջներ է դնում: Այս մասին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Ադրբեջանի պահանջներն անհատնելի են՝ նկախության հռչակագիր, Սահմանադրություն, նոր տարածքների նկատմամբ հավակնություններ: Չկա մեկ օր, որ Ադրբեջանը հոխորտանքներով հանդես չգա, իսկ այս իշխանությունները խուլի և համրի կեցվածք են ընդունել և ոչևիցե մի կերպ չեն արձագանքում: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ մեր պայքարը արդարացի է»,- նշեց նա: