«Ժամանակն է վճռական գործողությունների»․ Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրում
«Դե ինչ, մուտք ենք գործում մեր շարժման վերջնական փուլը։ Մեր գործողությունները մտածված են, ընթացքը՝ համբերությամբ։ Միասնական ջանքերով ձեր իսկ մասնակցությամբ, ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում։
Ժամանակն է վճռական գործողությունների։ Պատրա՞ստ ես լինել համառ և գնալ մինչև հաղթանակ։ Մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի։
Այլընտրանք, պարզապես, չունենք։ Հունիսի 9-ին ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում կասեմ ինչ ենք անելու»,- հանրահավաքի հրավիրող ուղերձում հայտարարեց Բագրատ Սրբազանը։