Հարձակում Դանիայի վարչապետի վրա
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հարձակման է ենթարկվել երկրի մայրաքաղաքի կենտրոնում՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։
«Ուրբաթ երեկոյան վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին հարվածել են Կոպենհագենի Կուլտորվետի հրապարակում, հարձակվողը ձերբակալվել է»,- հեռուստաալիքին հայտնել են գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետը «ցնցված է տեղի ունեցածից»:
Տղամարդու անունն ու ազգանունը չի հաղորդվում, անհայտ են նրա քայլի դրդապատճառները։