Հաճախորդները պատրաստ են վճարել 50.000 դոլար` նկարչուհու աշխատանքին ներկա լինելու համար (լուսանկարներ)
Ֆլորիդայի արքայադուստր Տարինան ստեղծում է աբստրակտ նկարներ` օգտագործելով ինքնաթիռի շարժիչ, կտավ և ներկեր։ Այս նկարչության ճյուղը, որը կոչվում է «Jet art» ստեղծվել է 1982 թ-ին Ավստրիայի արքայազն Յուրգեն Ֆոն Անխալտի կողմից։ Նրա մահից հետո կինը` Տարինան, շարունակեց այս գործը։ Նա համարվում է առաջին կինը, ով ստեղծում է իր աշխատանքները նման տեխնոլոգիայի շնորհիվ։
Այս ճյուղը համարվում է ամենաթանկարժեքը։ Հաճախորդները նույնիսկ պատրաստ են վճարել 50 հազար դոլար` գործընթացը տեսնելու համար։ Որոշ ժամանակ անց նա սկսեց օգտագործել ինքնաթիռի շարժիչը նորաձևության մեջ՝ զգեստները ներկերով ձևավորելու համար։
Շատերին կթվա, որ սա հեշտ աշխատանք է, հաշվի չառնելով, որ աշխատանքները ստեղծելու համար նա պետք է հաղթահարի քամու ուժը և շարժիչի ջերմաստիճանը, որը կարող է հասնել 250 աստիճանի։