Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան կապարակնքեցին, բայց փաստացի չառգրավեցին․ փաստաբան
Քննիչները հեռացել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից, նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որը նախապես կապարակնքել էին։
Այս մասին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ մանրամասներ հայտնելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ծառայողական ավտոմեքենան առգրավելու գործից․
«3֊4 ժամ տևած քննիչների գործողությունների արդյունքում քննիչները հասկացան, որ առանց վճռի չեն կարող մեքենան առգրավել։ Քննիչները հեռացան` առանց մեքենան էվակուացնելու։ Մեքենայի վրայի կնիքները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ մեքենայի շահագործման համար»,- ասել է նա։
Երիցյանը հայտնել է՝ ՔԿ-ի քննիչները նախապես իրենց հետ կապ էին հաստատել` առաջարկելով գոնե 2 օրով մեքենան փոխանցել, սակայն նրանց հստակ ցույց են տրվել օրենքի դրույթը, որով դատարանի վճռի առկայությունը պարտադիր է գույքը առգրավելու համար։