Փորձում են իրականացնել մեքենայի առգրավում՝ առանց դատարանի որոշմամբ, սա ապօրինի գործողություն է․ փաստաբան
Փորձում են իրականացնել մեքենայի առգրավում՝ առանց դատարանի որոշմամբ, սա ապօրինի գործողություն է։
Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը:
«Փորձում են իրականացնել առգրավում առանց դատարանի որոշմամբ։
Այդ պատճառով, չեն ուզում, որ այս ամենը լուսանկարահանվի, որովհետև իրականացնում են ակնհայտ ապօրինի գործողություն։
Հիմա էլ պարեկային ծառայության ծառայողներն են ներկայացել։ Տեղեկություններ է հասնում, որ հիմա էլ Ոստիկանության ուժերն են ուզում ներկայանալ այստեղ, որպեսզի մեքենան խուզարկեն, առգրավեն, իսկ մենք դեմ ենք, չենք թույլատրում, որովհետև ցույց չեն տալիս դատարանի որոշում։
Վերստին կրկնում եմ, որ այս ամենը հետապնդում է մեկ պարզ նպատակ, հնարավորինս ճնշում գործադրել Արցախի Հանրապետության պաշտոնյանների նկատմամբ, որպեսզի նրանք իրենց հանրային հեղինակությունը ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում չիրականացնեն։
Ներկայումս կատարվում է առգրավման գործողություններ, որի իրավունքը չունեն, առանց դատարանի որոշման»,- շեշտեց նա։