«Ես ստեր չեմ մեկնաբանում». Ալեն Սիմոնյանը՝ Զախարովային
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ հայ խորհրդարանականներին ուղղված կոչին՝ ներկայացնել Բուչայում սպանվածների ցուցակը․
«Ես իրեն և ստեր չեմ մեկնաբանում»,- ասել է նա՝ հերքելով Զախարովայի խոսքերը, թե խորհրդարանական որևէ պատվիրակություն է մեկնել Ուկրաինա. «Որևէ պատվիրակություն Հայաստանից չի գնացել»։
Նա նաև հավելել է. «Եթե իրենց հետաքրքիր է, իմ լրատվականը կամ օգնականը կարող են փոխանցել, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհված 200-ից ավել հայերի անունները կամ 100.000-ից ավել փախստականների անունները այն տարածքում, որտեղ խաղաղապահ գործունեություն էին ծավալում»։