Լոռու մարզում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լոռու մարզում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։
Փրկարարները, ինժեներական տեխնիկայի օգնությամբ, Դեբեդ գետից՝ Շնող կիսակայարան տանող կամրջի հարևանությամբ, իրականացրել են ջրաբերուկների հեռացման աշխատանքներ։