Այս վարդերն իրականում կարմիր են. «սատանայական» գույն նրանք ստանում են Եփրատ գետի շնորհիվ
Առաջին հայացքից այս վարդերը ամբողջովին սև գույնի են թվում, բայց նրանք մուգ կարմիր են։ Նրանք աճում են միայն ամռանը և միայն փոքրիկ թուրքական Ալֆետի գյուղում։ Եփրատ գետի ջրի բարձր թթվային մակարդակի շնորհիվ վարդերը ստանում են այս «սատանայական» գույնը։
Տեղի բնակիչները կարծում են, որ վարդերը խորհրդանշում են կիրքը, հույսը, գաղտնիությունը, ինչպես նաև մահը։