Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յելը հունիսի 11-13-ը պետական այցով կմեկնի Ղազախստան և բանակցություններ կվարի երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է, որ Կորեայի ղեկավարի՝ Ղազախստան կատարելիք այցի շրջանակներում կստորագրվեն մի քանի երկկողմ փաստաթղթեր: