Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին, ժամը 2-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 30-ամյա Իգոր Բ.-ին: Նա մայիսի 2-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: