Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր Բելառուսի իրավապահների կողմից
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հունիսի 6-ին Վրացյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 59-ամյա Արմեն Բ.-ին: Նա 2019 թ. օգոստոսի 8-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: