«Համով Զառան»՝ ՀՌՀ անդամի թեկնածու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ մի քանի ժամանոց փակ հանդիպումներ է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի 2 թեկնածուների եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավորի թեկնածուների հետ: Ընդհանուր թվով՝ 5 հոգու հետ։ ՀՌՀ անդամի համար հայտ է ներկայացրել դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը` «Համով Զառան», եւ ոմն Գոհար Մուրադյան, ում ՔՊ-ականները բնութագրեցին որպես ամբիցիոզ տիկին, ով ոլորտի գիտակ է ներկայացել։
Հատկապես «քրքրել» են Զառային, թե ինքն իրեն պատկերացնո՞ւմ է այդ աշխատանքում, կարո՞ղ է գլուխ հանել, որքանո՞վ է կոմպետենտ: Արամյանը հիշեցրել է հեռուստատեսությունում աշխատելու բազմամյա փորձը, նշել, որ նաեւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ է աշխատել։ Երկուշաբթի ՔՊ-ում կորոշեն՝ որ թեկնածուին են առաջադրում ՀՌՀ անդամի պաշտոնում, իսկ ԱԺ-ին կներկայացնեն սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանում։
Դատավորի թեկնածուներն էլ ՔՊ-ի սրտի դատավորներն են` վերաքննիչ քրեականի դատավոր Արմեն Դանիելյանը, որ հայտնի դարձավ Քոչարյանին կալանավորելով, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը։ Վճռաբեկում թափուր տեղ էր առաջացել դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո։
ՔՊ-ում գրեթե բացառում են, որ Մխիթարյանին կգործուղեն վճռաբեկ, քանի որ նա «արհամարհել է ՔՊ-ին»` նախորդ ընտրություններից մեկի ժամանակ, նախապես իմանալով, որ իրեն չեն ընտրելու, ինքը մեկ այլ անձի «պռավադնիկն» է` չի եկել խորհրդարան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: