Թբիլիսյան խճուղում բախվել է 5 մեքենա (տեսանյութ)
Հունիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 63-ամյա Էդիկ Անդրեասյանի վարած «Mitsubishi Galant» մակնիշի, 34-ամյա Դավիթ Մուկուչյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի, 67-ամյա Արտուշ Դաշյանի վարած «PAZ» մակնիշի, 36-ամյա Ջիվան Եղյանի վարած «Opel Zafira» մակնիշի և 26-ամյա Գոռ Մարգարյանի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Nissan Rogue»-ի վարորդը Գ․ Մարգարյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mitsubishi Galant»-ի վարորդ Է․ Անդրեասյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող է։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել շղթայական ավտովթարը։