Հրդեհ՝ Մոսկվայում․ շենքի տանիքը մասնակի փլուզվել է
Մոսկվայի Կաշիրսկոե մայրուղում պահեստային շենքում հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Բռնկված հրդեհի մակերեսը 600 քմ է։ Հրդեհի մարմանը մասնակցում է մոտ 70 մարդ և 18 տեխնիկա: Շենքի տանիքը մասնակի փլուզվել է: